Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մարմնի խնամք

Մասնագետի խորհուրդները. եթե մազերը ներաճում են

Մասնագետի խորհուրդները. եթե մազերը ներաճում են

Շատ կանանց է ծանոթ մազերի ներաճի խնդիրը, որոնք տարբեր պատճառներով փակվում են պարկիկներում եւ աճում՝ դուրս չգալով մակերես: Եվ դա ոչ միայն գեղեցիկ չէ, այլեւ տհաճ հետեւանքներ է առաջացնում. կարմրություն, քոր, այրուք, իսկ երբեմն նույնիսկ բորբոքում: Կոսմետոլոգ Մարինա Հովսեփյանը NEWS.am STYLE-ի թղթակցին ոչ միայն պատմել է առաջացման պատճառների մասին, այլեւ դրանց դեմ պայքարի մի քանի միջոցներ է ներկայացրել:

 

«Մազերի ներաճի ամենատարածված պատճառներն էպիլյացիան եւ սափրումն են: Մազահեռացման ցանկացած միջոց մազերը թույլ ու բարակ է դարձնում: Իսկ նման միջոցների հաճախ եւ երկարատեւ օգտագործման արդյունքում մաշկը կոշտանում է, եւ թույլ մազերն ավելի դժվարությամբ են ամուր եւ հաստ շերտի միջով մակերես դուրս գալիս: Բացի այդ, բթացած սայրերով էպիլյատորներն ու ածելիները թուլացած մազի մի մասը թողնում են մաշկի տակ: Նման սխալ մազահեռացնումն էլ բերում է ներաճի:

 

Ամենից հաճախ այս խնդրին բախվում են մուգ կոշտ մազերով մարդիկ: Կարեւոր է նաեւ ճիշտ սափրվելը. միայն մազերի աճման ուղղությամբ: Իսկ մաշկը պետք է գործողությանը նախապատրաստված լինի՝ խոնավեցված եւ փափկած:

 

Ներաճած մազից ազատվելուց հետո կարող է հետք մնալ: Նման յուրօրինակ սպին դժվար է վերացնել: Ոչինչ չձեռնարկելու դեպքում այն կարող է անհետանալ շատ երկար ժամանակ, 1-2 տարվա ընթացքում: Եվ նույնիսկ հարթ մաշկը, որը պատված է նման բծերով, գեղեցիկ չէ: Այդ խնդիրը լուծելու հարցում կօգնեն մի քանի տնական միջոցները:

 

1. Պիլինգ կամ սքրաբ: Դրանց օգնությամբ բջիջների վերին շերտը դուրս է գալիս, որը պատված է մուգ պիգմենտներով, եւ մաշկն արագ թարմանում է:

 

2. Е վիտամին: Այն թարմացնում եւ վերականգնում է մաշկի բջիջները, ինչպես նաեւ ճերմակեցնում մաշկը: Ամեն անգամ լոգանք ընդունելուց հետո սքրաբ օգտագործեք եւ սպիի վրա E վիտամինի լուծույթ քսեք:

 

3. Գերչակի յուղ: Արդյունավետորեն փափկեցնում է մաշկի կոշտացած հատվածները եւ նպաստում մեռած բջիջների հեռացմանը, ինչպես նաեւ բծերի աստիճանական գունազրկմանը:

 

4. Ասպիրինով դիմակ: Վերցրեք կես թեյի գդալ ջուր, 3-4 ասպիրինի հաբ եւ 1 թեյի գդալ մեղր: Այս միջոցը կարելի է օգտագործել նաեւ ներաճած մազերի դեմ պայքարելու համար:

Սկզբնաղբյուր. NEWS.am STYLE
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի Qristine, բարև Ձեզ: Իհարկե միայն ցանով կողմնորոշվել, թե ինչ խնդիր է, դժվար է: Ձեր նկարագրածն ավելի շատ նման է ալերգիկ ռեակցիայի: Քորի ժամանակ կարող եք օգտագործել որևէ հակաալերգիկ միջոց, գանգատները չվերանալու դեպքում դիմեք մաշկաբանի: 

Մեդ-Պրակտիկ

27.07.2015

Հարգելի Narine բարև Ձեզ: Նման բան բոլոր մարդկանց հետ կարող է պատահել, սակայն, եթե դա ունի մշտական բնույթ, անհանգստանալ իրոք պետք է: Կարևոր է, թե նման զգացողություն ունենում եք ամեն օր, թե ժամանակ առ ժամանակ: Եթե մշտական, ամեն առավոտյան ունեք նման զգացողություն, կարելի է ենթադրել, որ ինչ- ինչ պատճառներով խանգարվում է շնչառությունը, որը Ձեր դեպքում քնի ժամանակ մղձավանջների տեսքով է արտահայտվում: Եթե նման զգացողություն լինում է միայն ժամանակ առ ժամանակ, խնդրին ավելի շատ հոգեբանական հիմք ունի: Ամեն դեպքում Ձեզ սկզբի համար ցանկալի է ստուգել շնչուղիների անցանելությունը, համոզվելու համար, որ չկա շնչառության խանգարում, այնուհետև դիմել հոգեբանի:

Narine

01.07.2015

Barev dzez hargeli bjishk.im gangatner@ poqr inch tarorinak en bayc porcem bacatrel dzez.arden 2 tari klni vor aravotyan chem karoxanum artnanalisi zgacoxutyun e karces mahanum em es lsum em ayt pahin inch xosum en indz mot zgumem vor dipchumem bayc chem karoxanum sharjvel es dimadrum em ayt pahin ... ayd canr pahin indz tvum em vor chdimadrem kmahanm ayspes esac gnum em vor chdimadrem chem karoxanum @ntanrapes sharjvem es ayd pahin barcr dzynov shnchum em vor quyrs haskana ev het beri indz indz dzerq e talis ujex shat mec djvarutyamb hetem gali achqers bacum em ev nor karoxanum em sharjvel,,ev mi banel erb arden hetem gali shat tuyl em linum.

Qristine

01.07.2015

Barev Dez, hargeli bjishk, im dzax dzerqi armunkayin hatvacum arajacel e manr can, sakayn chka jrayin parunakutyun.Orva @ntacqum zgum em qor.Naxkinum nuynatip can exel e aj armunkis vra` aveli poqr taracutyamb, ayjm dzaxum e ev aveli mec chapov, chka borboqum, chka jur mej@, chor e ayd mas@ ev qor e galis, inchic karox e linel, arajanum e amran@

Մեդ-Պրակտիկ

21.06.2015

Հարգելի Alina, բարև Ձեզ: Հոդվածում կոնկրետ նշված չէ տևողությունը, սակայն հաշվի առնելով, որ նշված հատվածների մաշկն ավելի նուրբ է, ցանկալի է ավելի քիչ թողնել, օրինակ 10-15 ր, այնուհետև լվանալ գոլ ջրով: 

Alina

10.06.2015

Barev cez mi harc unem inc mot mazeri nerach ka bikini koxer@ votqeri calvox hatvacnerum aspirinov dimak karox Em dnel???? Ev da dneluc heo 20rope toxnem heto lvanam???

Մեդ-Պրակտիկ

22.07.2014

Հարգլի ANI, մազերի փափկեցման համար խորհուրդներ կարող էք գտնել ՄԱԶԵՐԻ ԽՆԱՄՔ խորագրի հոդվածներում, որի հղումը ստրև է.
https://www.med-practic.com/arm/607/article.html
Իսկ դեմքի սև կետիկների` ակնեի հեռացման համար կարող եք դիմել բժիշկ մաշկաբան կոսմետոլոգի: եզ կարող են օգտակար լինել նաև հետևյալ հղումներով հոդվածները.
www.med-practic.com/arm/808/26534/article.more.html
www.med-practic.com/arm/808/27132/article.more.html
www.med-practic.com/arm/808/25990//article.more.html
www.med-practic.com/arm/808/26872/article.more.html

ANI

18.07.2014

NERKELUC HETO MAZERS KOPTACEL EN INCH XORHURT KTAQ OGTAGORCEL VOR MAZERS PAPKEN EV DEMQI SEV KETERIC AZATVELU HAMAR INCH XORHURD KTAQ? SHNORHAKALUTYUN

Մեդ-Պրակտիկ

17.07.2014

Հարգելի KARINE, եթե միջոցներն անօգուտ են, հարկավոր է դիմել մաշկաբան-կոսմետոլոգի:

KARINE

16.07.2014

shnorhakalutyun...inc mot mazeri nerajman xndir e ete ays mijocner@ chogni urish mijoc karox eq arajarkel?

Մեդ-Պրակտիկ

15.07.2014

Հարգելի KARINE, սովորաբար ցանկացած դիմակ իր արդյունավետությունը դրսևորում է 20 րոպեի ընթացքում:

KARINE

12.07.2014

ISK ASPIRINOV DIMAK@ QANI ROPE TOXNEL?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ